azatutyun.am Ռուսական զորքերը գիշերը կրկին զանգվածային հարձակում են գործել Կիևի վրա, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել 15 մարդ , որոնցից ինը հոսպիտալացվել են ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է , որ Պոդոլսկի շրջանում հարվածներ են հասցվել վարչական և ոչ բնակելի շենքերի, Դնեպրովսկի շրջանում՝ երկու բժշկական հաստատությունների (որոնցից մեկում կոտրվել են վերակենդանացման բաժանմունքի պատուհանները) և ոչ բնակելի շենքերի, իսկ Դեսնյանսկի շրջանում հարվածներ են հասցվել համալսարանի հանրակացարանի։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է , որ Դեսնյանսկի շրջանում վնասվել են համալսարանի շենքը, հանրակացարաններ, բնակելի շենքեր և երեք ավտոմեքենա, իսկ Օբոլոնսկի շրջանում հրդեհ է բռնկվել երկու ոչ բնակելի շենքերում։ Ռուսական զորքերը նաև հարձակվել են Կիևի Հարավային կամրջի վրա և վնասել մետրոյի ենթակառուցվածքը: Բացի դրանից՝ վնասվել են Դարնիցա և Չեռնիգովսկա կայարանների և Լիսովա կայարանի ելքերի միջև ընկած հատվածները: Կամրջի վրա երթևեկությունը ներկայումս սահմանափակ է, Օսոկորկի և Կրասնի Խուտոր կայարանների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է: The post Ռուսաստանը հարվածել է Կիևին, կա մեկ զոհ, 15 վիրավոր | azatutyun.am appeared first on Infocom .