Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին։ Վարչապետը ողջունել է տիկին Ռոսվալլի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և հույս հայտնել, որ քննարկումներն անցնում են հետաքրքիր և արդյունավետ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։ Ջեսսիկա Ռոսվալլը նշել է, որ COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով և շնորհավորել վարչապետին այդ առիթով։ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի խոսքով՝ քննարկումների առանցքում է կանաչ օրակարգի առաջմղումը։ Նա հույս է հայտնել, որ այն կստանա մասնակից պետությունների աջակցությունը։ Միաժամանակ, Ջեսսիկա Ռոսվալլը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանին՝ շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատարին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 1 hour ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 1 hour ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 1 hour ago

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիից դուրս լռության ռեժիմի ընդլայնման մասին
Shant News / 1 hour ago
Related coverage

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
1in.am / 39 minutes ago

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
168 Jham / 46 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 55 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 1 hour ago