Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է տիկին Ռոսվալլի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և հույս հայտնել, որ քննարկումներն անցնում են հետաքրքիր և արդյունավետ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Վարչապետը հավելել է, որ Կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել եվրոպական ստանդարտներ և այս առումով ընդգծել Եվրոպական հանձնաժողովի շարունակական աջակցության անհրաժեշտությունը։ Ջեսսիկա Ռոսվալլը նշել է, որ COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով և շնորհավորել վարչապետին այդ առիթով։ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի խոսքով՝ քննարկումների առանցքում է կանաչ օրակարգի առաջմղումը։ Նա հույս է հայտնել, որ այն կստանա մասնակից պետությունների աջակցությունը։ Միաժամանակ, Ջեսսիկա Ռոսվալլը հայտնել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը Հայաստանին՝ շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ —00—ԼԱ The post Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությունը կարևոր է շրջակա միջավայրի ոլորտում․ Փաշինյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությունը կարևոր է շրջակա միջավայրի ոլորտում․ Փաշինյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց. Վազգեն Սաղաթելյան
24TV / 24News / 16 minutes ago

Բնությունը չի սպասում մեր համաձայնությանը. COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը
24TV / 24News / 20 minutes ago

Ես ինքնաառաջադրվել եմ որպես Կոտայքի մարզպետ, որից հետո վարչությունն ընտրել է. Ստեփանյան
24TV / 24News / 28 minutes ago

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
24TV / 24News / 34 minutes ago
Related coverage

ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի ունեցած աշխարհընկալումն ու իրողությունները. ԱԺ նախագահ
Azg / 13 minutes ago

Հայտարարեցիք, որ սո՛ւտ են այն պնդումները, թե նախագահ Քոչարյանը Մեղրին փոխանակում էր.Արթուր Խաչատրյան
5TV Armenia / 14 minutes ago

Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Aravot / 16 minutes ago

The opposition is capable of discussing texts rationally, and truth can emerge in debate. Rubinyan on the adoption of the new Constitution.
Noyan Tapan TV / 18 minutes ago