Ատրպատական , ազգային առաջնորդարան , Թաւրիզ – Երկուշաբթի, հոկտեմբերի 26-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Ատրպատականի հայոց թեմի կալւածային պատմութեան էջերում արձանագրւեց մի նոր դէպք, երբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի ձեռամբ բացումը կատարւեց, Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս ծխական եկեղեցուն կպած ազգային հողամասի նորաշէն կանգառի: Ուրմիահայ Ազգային բարերար՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների բարերարութեամբ յիշեալ հողատարածքի վրայ գտնւող կիսաւեր տների վերացումն, ու հողամասի հարթացումը կատարւեց բարերարի ջանքերով: Այս օրերին նրա անակնկալօրէն երկրից բացակայելու պատճառաւ, բացման պաշտօնական պահւան ներկայ գտնւեցին բարերար զոյգի սիրելի զաւակները՝ Սաքօ, Ադրինէ եւ Սարինէ Մեջլումեանները: Ներկայ էին Պատգամաւորական ժողովի անդամներ՝ Մեջլումեան հարազատներ, այլեւս Կարօ Ջորջեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը եւ ատենադպիր Վարդան Կարապետեանը, ինչպէս նաեւ Գործակալական խորհրդի անդամներ, գլխաւորութեամբ ատենապետ՝ Վանիկ Յակոբեանսի: Դռան մուտքին տեղադրւած կարմիր ժապաւէնը Սրբազան հօր հետ բարերար Մեջլումեան զոյգի, երեք զաւակները միասնաբար բռնած, բացումը կատարեցին նորաշէն կանգառի: Այս առիթով, Սրբազան հայրը ընթերցեց իր հեղինակած «Օրհնութեան Գիր»-ը բարերար զոյգին, որտեղ յատկապէս ասւում էր. «Անցած տասնամեակներին, Ուրմիայի մեր Թեմի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցու ամբողջական վերակառուցումը, դրա ժամանակակից շրջանի ներքին եւ արտաքին վերանորոգման աշխատանքները, եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահի շքեղազարդ բարեզարդումը, եւ դեռ եւս ուրմիահայ միութիւնների, եւ այլազան կազմակերպութիւնների նկատմամբ բարեսիրական ոգին, ամէն օր շարունակւում է, Ձեր անսակարկ հովանաւորութեամբ: «Այս սքանչելի առիթը մեզ բոլորս մղում է վերաքաղելու անցեալը, երբ Ուրմիայի եկեղեցու շրջապատում հողաշէն տներում ապրում էին հայեր: Տների փայտածածկ կտուրները, շուրջ հարիւր տարիների ընթացքում մեծ մասամբ կանգուն էին, սակայն ներկայ զարգացած դարի պայմաններում, դրանք այլեւս անզօր էին գոյատեւելու: Ուստի Թեմական եւ Գործակալական խորհուրդների համամտութեամբ, հովանաւորեցիք հողամասի կանգառի վերածումը, եւ յարմարաւէտ պայմաններով եկեղեցու յարակից տարածքի տեսք ստանալու ծրագիրը: Նոյն ժամանակ ասֆալթապատեցիք Ուրմիայի հայոց Ազգային դպրոցի բաց խաղավայրը, ծնողական քաղցր զգացումով»: Այս առիթով Սրբազան հայրը իր եւ Ազգային իշխանութեան գնահատանքն ու երախտագիտութիւնը յայտնում է բարերար ընտանիքին: Սոյն հանդիսութիւնից յետոյ, առաջնորդ Սրբազանը իր ընկերակիցների հետ այցելեց Ուրմիայի «Մասիհա» դպրոցը, որտեղ ընդունւեց տեսչուհի Ադրինէ Մեջլումեանի կողմից: Խումբը դպրոցի բակում ականատես եղաւ նոր ասֆալապատւած խաղադաշտին, որը դարձեալ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների բարերարութեամբ էր իրականացւել: Դպրոցի բոլոր աշակերտութիւնը եւ ուսուցչական կազմը, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները, Սրբազան հօրը եւ նրա շքախմբի հետ նախաճաշի հաւաք ունեցան եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, հիւրասիրութեամբ ծխական եկեղեցու Կանանց Խնամակալ մարմնի: Դպրոցի եւ մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտութիւնը առանձին եւ խմբական երգերի ու ասմունքների կատարմամբ: Աշուղ Շիրինի «Այգեպան» երգով հանդէս եկաւ Աննա Մարիա Եունանեանը, իսկ ողջոյնի խօսքով՝ դարձեալ աշակերտուհի՝ Արփի Սարհադեանը: Նա վեր առնելով Սրբազան հօր օրհնաբեր գալուստը, շնորհակալութիւնը կրկնապատկեց բարերար Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններին ուղղւած, դպրոցի շրջափակի ասֆալթապատման առիթով: Առաջնորդ Սրբազանը գնահատանքի խանդավառ խօսքերով իր սիրալիր մօտեցումը ցուցաբերեց ուրմիահայ գաղութի բոլոր զաւակներին, Բարերար ընտանիքից մինչեւ ամենափոքրիկ երեխաները հայոց կրթարանների: Իր քաջալերանքի խօսքերով նա շնորհակալութիւն յայտնեց բոլորին՝ Պատգամաւորներից սկսեալ մինչեւ Թեմական ու Գործակալական խորհուրդներին, Խնամակալ մարմնին, ու հաւատացեալներին: Զւարթ մթնոլորտը յիշատակի խմբանկարներով աւարտւեց, նորից կրկնւելու անկեղծ խնդրանքներով: Սոյն մտերմիկ հանդիսութիւնից յետոյ, Գրիգոր Սրբազանը իր ընկերակիցներով ուղղւեց ասորական «Ս. Յովսէփ» ծերանոցը, որտեղ նաեւ հայեր ապաստան էին գտել: Մուտքին նրան դիմաւորեցին ասորական համայնքի հոգեւորական Տէր Հորմոզ Ասլան, ինչպէս նաեւ հաստատութեան տեսչուհի տիկին Լիդան իր օգնականներով: Սրբազան հօրը եւ նրա շքախմբի դիմաւորութեանը ներկայ էր Ալէն Գրիգորեանը, որը սոյն հանդիպման բոլոր դասաւորումներն էր կատարել: Շէնքի մուտքի սրահում հաւաքւած ծերունիները ողջունեցին Սրբազան հօրը եւ ստացան նրա օրհնութիւնը: Շարականի երգեցողութեամբ եւ աղօթական պահով, առաջնորդ Սրբազանը օրհնեց բոլորին, մաղթելով առո՛ղջ երկարակեցութիւն: Այցի ընթացքին Սրբազան հայրը այցելեց նաեւ անկողնոյ ծառայող հիւանդների սենեակները, եւ յատուկ աղօթքներով ու քաջալերական խօսքերով գօտեպնդեց նրանց: Ուրմիահայութեան տրւած հայրական այցը երկկողմանի հոգեկան ցնծութեան առիթ հանդիսացաւ, ե՛ւ այցելուների ե՛ւ հիւրընկալ ուրմիահայութեան համար:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բացումը՝ Ուրմիայի եկեղեցու շրջակայ հողամասում նոր կանգառի
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երկուշաբթի, հոկտեմբերի 26-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Ատրպատականի հայոց թեմի կալւածային պատմութեան էջերում արձանագրւեց մի նոր դէպք, երբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի ձեռամբ բացումը կատարւեց, Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս ծխական եկեղեցուն կպած ազգային հողամասի նորաշէն կանգառի: Ուրմիահայ Ազգային բարերար՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների բարերարութեամբ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
بارش باران و رعدوبرق در نقاط مختلف کشور
Alik / 1 hour ago
هشدار نسبت به روادیدهای جعلی برای عبور از ارمنستان به کشورهای ثالث
Alik / 1 hour ago
کارت سوخت جایگاهها محدود شد / تکلیف رانندگان در سفر چیست؟
Alik / 1 hour ago
سخنگوی دولت: با عزت، موضوع صلح را دنبال میکنیم / امیدواریم انتخابات بهمنماه برگزار شود
Alik / 2 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.