Հովանաւորութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան եւ համագործակցութեամբ նոյն միութեան Մշակութային միաւորի, հոկտեմբերին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց տօնին նւիրւած գեղարւեստական երեկոյ՝ Թեհրանից ժամանած «Զարթօնք» պարախմբի անզուգական ելոյթներով։ Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդ։ 80 անդամ-անդամուհիներով (5-ից 33 տարեկան) Նոր Ջուղա ժամանած այս խմբի ներկայացման սցենարի ամբողջ ընթացքը զարգանում էր պապ ու թոռնիկի երկխօսութեան շուրջ, որը համեմւած էր պարերի ու երգերի անզուգական կատարումներով։ Այստեղ պապն իր թոռնիկին պատմում էր հայ ժողովրդի պատմութեան դրւագներից, սկսած ողբերգական բաժիններից, որտեղ ներկայացւած էր յատկապէս հարսանիքի ընթացքում թուրքերի յարձակումը եւ գաղթի ճամբին զաւակի կորստից խելագարւած մօր ինքնասպանութիւնը մինչեւ փառապանծ էջերն ու յաղթանակ ներշնչող մասերը՝ հայկական եռագոյն դրօշի, Սիս ու Մասիսի, տառերի գիւտի, Կոմիտասի, ֆիդայական շարժումների ու ազատագրական պայքարների, հայկական քոչարի պարի եւ բազմաթիւ այլ դրւագների բեմականացումով։ Ահա մի հատւածի մէջբերում պապ ու թոռան երկխօսութիւնից. «Իմ զօրաւոր ցաւի մէջ անգամ արեւի լոյս կայ, իմ վրէժի մէջ անգամ աղօթք կայ, ձեր իսկ համար, լսո՞ւմ էք, աշխարհի մարդիկ լսո՞ւմ էք։ Ու յիշէ՛ք, ցաւն անցողիկ է, իսկ մեր երկիրը՝ յաւերժ։ Նայէ՛ք թոռնիկիս աչքերին եւ կը տեսնէք յաւերժութիւնն էլ անուն ունի …»: Հանդիսատեսին հպարտութեան զգացում ներշնչող այս գեղարւեստական միջոցառման ամբողջ ընթացքում բեմականացւեցին տասնեակ պարային ելոյթներ ու երգեր՝ պարախմբի կատարումով ու Մելանի Աւանէսեանի, Մինէ Թահմազեանի, Ֆրելին Մաւաթեանի, Սիփան Մկրտումեանի եւ Մխիթար Վարթինի երգեցողութեամբ։ Ծրագրի բեմայարդարն էր Անտոն Տէր-Յովհաննիսեանը։ Աւելացնենք նաեւ, որ խմբի Նոր Ջուղա կատարած այս այցելութիւնը կազմակերպւել էր անդամների ծնողների եւ ղեկավարի միջոցով։ Նիւթը կազմեց Նոր Ջուղայի թղթակիցը կազմակերպիչների զեկոյցի համաձայն
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Diaspora
Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ՝ «Զարթօնք» պարախմբի ելոյթը Նոր Ջուղայում

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
بارش باران و رعدوبرق در نقاط مختلف کشور
Alik / 38 minutes ago
هشدار نسبت به روادیدهای جعلی برای عبور از ارمنستان به کشورهای ثالث
Alik / 56 minutes ago
کارت سوخت جایگاهها محدود شد / تکلیف رانندگان در سفر چیست؟
Alik / 1 hour ago
سخنگوی دولت: با عزت، موضوع صلح را دنبال میکنیم / امیدواریم انتخابات بهمنماه برگزار شود
Alik / 1 hour ago
Related coverage
No related coverage from other sources yet.