Հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը չորս խոշորացւած համայնքներում ստացել է հետեւեալ արդիւնքները. – Ծաղկաձոր՝ 15.4 տոկոս (449 քւէ) – Մարտունի՝ 11.2 տոկոս (2053 քւէ) – Արտաշատ՝ 10.6 տոկոս (2925 քւէ) – Հրազդան՝ 9.6 տոկոս (1736 քւէ) ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը, ամփոփելով ընտրութիւնների արդիւնքները, շնորհակալութիւն է յայտնել կուսակցութեանը քւէարկած քաղաքացիներին ընդգծելով, որ արձանագրւած արդիւնքները գրանցւել են աննախադէպ ճնշումների եւ համատարած հետապնդումների պայմաններում։ «Ակնյայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխւել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում»,- նշել է Սաղաթէլեանը յայտարարելով, որ այդ ուղղութեամբ կուսակցութիւնը շարունակելու է իր պայքարը։ *** Իսկ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին ՔՊ-ի «ջախջախիչ յաղթանակը» ծաղրի առարկայ է դարձել յիշեցնելով Լուկաշենկոյի ու Կիմ Չեն Ընի ընտրական ռեկորդները։ «Լուկաշենկօ, Կիմ Չեն Ըն… ու ահա՝ Փաշինեանի ՔՊ-ն։ «Ընտրական ջախջախիչ յաղթանակների ակումբը» նոր անդամ ունի։ Մնում է փորձառու գործընկերները շնորհաւորեն»,- սոցցանցային հարթակներում գրում են օգտատէրերը:
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Իշխան Սաղաթէլեան. ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ-ն չորս համայնքում ստացել է մինչեւ 15.4 տոկոս քւէ
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
بارش باران و رعدوبرق در نقاط مختلف کشور
Alik / 10 hours ago
هشدار نسبت به روادیدهای جعلی برای عبور از ارمنستان به کشورهای ثالث
Alik / 10 hours ago
کارت سوخت جایگاهها محدود شد / تکلیف رانندگان در سفر چیست؟
Alik / 10 hours ago
سخنگوی دولت: با عزت، موضوع صلح را دنبال میکنیم / امیدواریم انتخابات بهمنماه برگزار شود
Alik / 11 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.