Ինչ վերաբերում է անհետ կորածների թեմային, Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Անհետ կորածների հարցը բավականին զգայուն է Հայաստանում մեր բոլորիս համար, շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը: Նաև լսում ենք և վստահ ենք՝ կասկածի տակ դնելու առիթ չկա, կարևոր է նաև Ադրբեջանում: Հետևաբար, սա երևի այն ուղղությունն է, որտեղ մեր երրորդ գործընկերների՝ Նիդերլանդների միջամտումը և մասնակցությունը, ներդրումը շատ ողջունելի է»