Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինային աջակցելու նպատակով 4,9 միլիարդ եվրո հատկացնելու մասին։ Գումարի հիմնական մասը՝ 4,7 միլիարդ եվրոն, կուղղվի ԵՄ անդամ պետությունների՝ Ուկրաինային արդեն տրամադրած ռազմական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցմանը։ ԵՄ խորհուրդը համապատասխան որոշումների փաթեթն ընդունել է հոկտեմբերի 26-ին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում։ ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ փաթեթը ներառում է ութ որոշում։ Դրանցով նախատեսվում է 4,7 միլիարդ եվրոյի փոխհատուցում անդամ պետություններին՝ Ուկրաինային արդեն տրամադրված ռազմական օգնության դիմաց։ Եվս 230 միլիոն եվրո կհատկացվի Ուկրաինային աջակցության Եվրամիության ռազմական առաքելությանը՝ EUMAM Ukraine-ին։ Նշվում է, որ այս որոշումները կարևոր քայլ են սեպտեմբերի 25-ին ԵՄ անդամ պետությունների ձեռք բերած քաղաքական պայմանավորվածության իրականացման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությամբ նախատեսվել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինայի կարիքների համար հատկացնել 6,6 միլիարդ եվրո։ Համաձայնագիրը ներառում է նաև Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնության տրամադրում և 2027 թվականին EUMAM Ukraine առաքելության հետագա ուժեղացում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը սեպտեմբերի 25-ին X սոցիալական ցանցում հայտնել էր, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ուկրաինայի համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցների՝ 6,6 միլիարդ եվրոյի չափով բաշխման կարգը։ Անի Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ն 4,7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Գեղարքունիքում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը ազատվել է պաշտոնից
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՊՀ ամբիոնի վարիչները կալանավորվեցին․ ինչ է սպասվում մյուս բուհերում
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

ԵՊՀ ամբիոնի վարիչները կալանավորվեցին․ ինչ է սպասվում մյուս բուհերում
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago
Related coverage

ՈւՂԻՂ. Աշխարհի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը եւ մյուս մեդալակիրներն ամփոփուն են ԱԱ-ն
News.am / 2 minutes ago

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի համատեղ մամուլի ասուլիսը․ՈՒՂԻՂ
Armenpress / 3 minutes ago

Ընտանեկան բռնության վերաբերյալ նախագիծը հիմնավորված չէ. Գալստյան | Երկիրն այսօր 28․10.2026 | 12։00
Yerkir / 3 minutes ago

ԱՄՆ-ից կպահանջվի 6 միլիարդ դոլար Իրանի հետ մարտական գործողություններում կորցրած սարքավորումները փոխարինելու համար
ABC Media / 5 minutes ago