Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Րաֆֆու փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ Կարեն Հ.-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, Դիանա Չ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և Պողոս Ի.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են գումարտակի պարեկներ Սաշա Տիգրանյանը և Էմին Ասատրյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ —00—ԼԱ The post Բախվել են «Zhongtong»-ը, «Jeep Compass»-ը և «Toyota Corolla»-ն․ վերջինը հայտնվել է խոտածածկույթի վրա appeared first on 24News .