Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել, իսկ անդամակցությունը կասեցնելու կամ երկիրը կառույցից հեռացնելու իրավական հիմքեր չկան․ շրջանառվող զեկույցն ունի քաղաքական մղումներ։ Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՏՄ գործընկերների պատրաստած զեկույցին։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Վիեննայի կոնվենցիայի դրույթներով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման և հնարավոր հանրաքվեի օրակարգը, Միրզոյանը արձագանքեց․«Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵՏՄ շրջանակներում չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել։ Հետևաբար, իրավական առումով ես հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել հիմնավորում գտնելու համար, բայց իրավական տեսանկյունից համաձայն չեմ դրանց հետ։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա և գուցե քաղաքական հանձնարարություն՝ իրավաբաններին որևէ իրավական հիմնավորում գտնելու»։ Արտգործնախարարը հավելեց, որ Հայաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր բոլոր տնտեսական պարտավորությունները և նույնն ակնկալում է գործընկերներից, թեև վերջին ամիսներին նկատվում են հակառակ միտումները։ Միրզոյանը շեշտեց, որ ցանկացած պարագայում Հայաստանի ինքնիշխան որոշումները սակարկման առարկա չեն կարող դառնալ։ «Ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում մեր պետականությունն է, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, և մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու։ Կառուցողական կմնանք մեր գործընկերների հետ, բայց մեր պետական շահն առաջնային է»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 18 minutes ago

«Ձեր հայացքը աշխարհագրորեն կիսատ է»․ Միրզոյանը՝ Նարեկ Կարապետյանին
Factor.am / 18 minutes ago

3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
Factor.am / 24 minutes ago

«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Ո՞նց եք համոզվել, Ալիևն ասե՞լ է «հորս արև», հետո էլ կարող է ասել՝ «հոյս արև». Ձեզ ձե՞ռ եք առնում
168 Jham / 18 minutes ago

Netherlands announces new financial assistance to clarify fate of missing persons
Public Radio of Armenia / 19 minutes ago

«Ես համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին
Aravot / 24 minutes ago

ԹՐԻՓՓ-ը կապելու է աշխարհամասեր, Հայաստանի ապաշրջափակման մասին է․ ՔՊ-ական
Aravot / 25 minutes ago