Համայնքներում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Դրա վկայությունն են հանրապետության տարբեր բնակավայրերում արդեն գործող 12 հենակետերը։ Հոկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում դրանց ավելացավ ևս մեկը։ Հայկական Կարմիր Խաչի ընկերության Աղետների կառավարման բաժնի ծրագրի համակարգող Լուսինե Առաքելյանի խոսքով՝ ինչպես մնացած 12 համայնքներում, Ապարանի կամավոր հրշեջ- փրկարարական խումբը ևս գործարկվելու է այն մեխանիզմով, որ ահազանգի պարագայում իրենք ստանալու են կանչը և փրկարար ծառայության հետ զուգահեռ արձագանքեն։ Նորաբաց հրշեջ-կամավորական հենակետը սպասարկելու է Արագած գյուղն ու հարակից բնակավայրերը։ Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է տակտիկական ուսումնավարժանքը։ Պայմանական հրդեհը բռնկվել էր Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Նախ տարհանվեցին աշակերտները, իսկ կամավորական հենակետի ծառայողները ժամանեցին դեպքի վայր և մեկուսացրին հրդեհը։ Այնուհետև դեպքի վայր ժամանեց Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Իրականացվեց տարածքի հետախուզում, իսկ տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց։ Վարժանքի ավարտին ամփոփվել են արդյունքները՝ վերահաստատելով, որ նորաստեղծ կամավորական հրշեջ-փրկարարական թիմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքներում։ Միջոցառման ընթացքում որակավորված կամավորներն ստացան փրկարարական գրքույկներ և կրծքանշաններ։ Նոր հենակետի բացմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Ապարան համայնքի, «Volfire» ծրագրի, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներ։ Հենակետը ստեղծվել է ՆԳՆ Փրկարար ծառայության, Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 27.10.2026
Shant News / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 6 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 6 hours ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 6 hours ago
Related coverage

Սփյուռքում ունենք օտարերկրյա ազդեցություն և կառավարում
Noyan Tapan TV / 5 hours ago

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջnց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
168 Jham / 7 hours ago

«Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին». Հարութ Սասունյան
Aravot / 7 hours ago

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
168 Jham / 10 hours ago