Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը: Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավար հանդիսացած Հ.Գ.-ն, միաժամանակ հանդիսանալով «Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի նախագահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով Աչաջուր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աչաջուր համայնքի Հրապարակի փողոց 4/11 հասցեում գտնվող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճը 2005 թվականի դեկտեմբերին անհատույց օտարման եղանակով փոխանցել է իր կողմից հիմնադրված և ղեկավարվող հասարակական կազմակերպությանը: Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով իր կողմից ձեռք բերված անշարժ գույքի հանցավոր ծագումը, նույն գույքից առանձնացված 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարել է երրորդ անձի: Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում):
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աչաջուրի համայնքային մարզադահլիճի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգու´յշ խոսեք Գորիսի մասին, Առուշին 93 տոկոս ձայն է տվել գորիսեցին. ՔՊ-ական Արմեն Խաչատրյան
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Զգու´յշ խոսեք Գորիսի մասին, Առուշին 93 տոկոս ձայն է տվել գորիսեցին. ՔՊ-ական Արմեն Խաչատրյան
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Միքայել Խաչատրյանը
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն են հրավիրել ու հարցաքննել․ ինչ մանրամասներ է հայտնում փաստաբանը
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago
Related coverage

Մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
Azg / 55 minutes ago

Մեր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ չենք փոխելու, մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում
Panorama / 1 hour ago

Միրզոյան․ ՀՀ վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում
PanArmenian / 1 hour ago

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
News.am / 2 hours ago