Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աչաջուր ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը: Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավար հանդիսացած Հ.Գ.-ն, միաժամանակ հանդիսանալով Աչաջուր ֆուտբոլային ակումբ ՀԿ նախագահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով Աչաջուր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աչաջուր համայնքի Հրապարակի փողոց 4/11 հասցեում գտնվող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճը 2005 թվականի դեկտեմբերին անհատույց օտարման եղանակով փոխանցել է իր կողմից հիմնադրված և ղեկավարվող հասարակական կազմակերպությանը: Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով իր կողմից ձեռք բերված անշարժ գույքի հանցավոր ծագումը՝ նույն գույքից առանձնացված 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարել է երրորդ անձի: Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հանրային կապերի բաժին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
Դատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ասում էիք՝ Ծառուկյանի տունը դառնալու է ծերերի խնամքի կենտրոն, ի՞նչ եղավ. հարց՝ Փաշինյանին
A1plus / 9 minutes ago

Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար
A1plus / 17 minutes ago

Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (տեսանյութ)
A1plus / 17 minutes ago

Ի՞նչ կապ ունի ես ինչ եմ ասել, տեքստեր կան ստորագրված. Փաշինյանը՝ ԹՐԻՓՓ բանակցությունների մասին (տեսանյութ)
A1plus / 21 minutes ago
Related coverage

Վերադարձրած ապօրինի փողերի տոկոսները կուղղվեն կենսաթոշակների համար. Փաշինյան
24TV / 24News / 7 minutes ago

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին
Panorama / 22 minutes ago

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ ԱԳՄԱ նախարար
Armenian Business News (ABNews) / 40 minutes ago

Դառը իրականություն.երրորդ երկրներով չի ստացվում գերիներին վերադարձնել. Միրզոյան
News.am / 46 minutes ago