Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում Հայաստանում այցելել են «Artfood» պահածոների գործարան և զրուցել ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի հետ։ Տնօրենն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի փակ լինելուն և դրա հնարավոր բացմանը։ Ընկերության տնօրենը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան տրադիցիոն պահածոներ արտադրող երկրներ են ու մեծամասամբ եվրոպական շուկային մատակարարվում են թուրքական պահածոներ, իսկ նախկինում ամբողջ Սովետական Միությանն էր մատակարարվում հայկական պահածոներ։ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ ու Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ ունի լավ դիրքեր ու հնարավորություններ։ Ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո հնարավորություն կա որոշակի համագործակցություն թուրքական ընկերությունների հետ։ Ըստ նրա՝ սահմանի բացվելը միայն հայկական կողմի համար չէ շահավետ, այն նաև շահավետ կլինի ու հնարավորություններ կընձեռնի թուրքական կողմի համար։ «Սահմանի բացվելը թուրքական ընկերություններին հնարավորություն կտա մեր միջոցով ու մեր ռեսուրսներն օգտագործելով տեղ գրավել ռուսական շուկայում։ Ես հատկապես ի նկատի ունեմ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Մենք վերամշակող ճյուղ ենք, կարող ենք որոշակի հումքային ապրանքների նախնական վերամշակումն անել իրենց մոտ, իսկ ապրանքի վերջնական տեսք ստանալը մեր ըկերությունում ու այդ կերպ թուրքական ապրանքը կհայտնվի ռուսական շուկայում։ Նույնը նաև հակառակ ուղղությամբ»,- նշել է նա։ Ըստ Կարապետյանի՝ թուրքական ընկերություները Հայաստանի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել ռուսական շուկայում, իսկ հայկական ընկերությունները Թուրքիայի միջոցով հնարավորություն կունենան հայտնվել եվրոպական շուկայում, Ծոցի ու աֆրիկյան երկրների շուկաներում։ «Այդ առումով ես սիներգետիկ պոտենցիալ եմ տեսնում, որը հնարավոր է իրագործել։ Վերամշակման ոլորտում ոչ միայն արտադրում ենք պատրաստի պրոդուկտ այլ նաև արտադրում ենք կիսաֆաբրիկատներ՝ օրինակ մրգային պյուրեներ, որոնք հետագա վերամշակման համար են։ Մեր պոտենցիաը մեծ է այնքանով, որ մեր կիսաֆաբրիկատները կարող են այնտեղ վերջնական արտադրանք դառնալ հետագա շուկաների համար ու հակառակը»,- հայտել է Կարապետյանը։ Հայ գործարարը հայտնել է, որ վստահաբար կարող է ասել, որ հայ բիզնեսմենները դրական են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ճիշտ է կա նաև մտավախություն, որ սահմանների բացվելուց հետո Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել, քանի որ Թուրքիան ունի ավելի զարգացած ու մասշտաբային տնտեսություն։ Բացի այդ մտավախություն կա, որ թուրքական տնտեսությունը կկլանի հայկական տնտեսությանը, սակայն Կարապետյանն այդ կարծիքը չի կիսում։ «Փաստացի մեր սահմանը ֆիզիկապես Թուրքիայի հետ փակ է, բայց առևտրաշրջանառությունը բաց է, գործում է։ Սահմանի բացումը մեզ տալու է լոգիստիկ ծախսերի կրճատում։ Որոշակի շուկայի կոնյուկտուրա կփոխվի, բայց ես մտավախություն չունեմ։ Եթե կշեռքի նժարին ենք դնում սահմանի բացման դրական ու բացասական կողմերը, ես կգնահատեմ, որ սահմանի բացվելը մեզ համար անհրաժեշտություն է ու առավելություն կտա մեզ»,- ընդգծել է Կարապետյանը։ Կարապետյանը նշել է, որ «Artfood» ընկերությունն արդեն ուսումնասիրում է թուրքական շուկան և այն, թե առաջիկայում ինչ էքսպո-ցուցահանդեսներ են նախատեսվում Թուրքիայում, որպեսզի իրենք էլ մասնակցեն։ «Մեր բոլոր ջանքներն ուղղված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանը և տնտեսությունն այդ ճյուղերից մեկն է, որ պետք է նպաստաի դրա կարգավորմանը։ Մենք փորձում ենք անել լավագույնը դրան հասնելու համար, եզրափակել է հայ գործարարը»,- եզրափակել է Կարապետյանը։ Հեղինակ՝ Անի Գալստյան Աղբյուր՝ Ermenihaber.am The post Հայ գործարար․ «Սահմանի բացումը շահավետ է հայկական և թուրքական կողմերի համար» appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայ գործարար․ «Սահմանի բացումը շահավետ է հայկական և թուրքական կողմերի համար»
«Artfood» գլխավոր տնօրենն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի փակ լինելուն և դրա հնարավոր բացմանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

İspanya Kraliçesi Ermenistan’da Geghard Manastır Kompleksini ziyaret etti
Ermenihaber / 7 minutes ago

Derik Surp Kevork Ermeni Kilisesi’ndeki tablolarla ilgili tartışma sürüyor
Ermenihaber / 40 minutes ago

Թուրք-հունական չլուծված խնդիրները և նոր մարտահրավերները
Ermenihaber / 45 minutes ago

Ermeni güreşçiden Dünya Şampiyonası’nda bronz madalya
Ermenihaber / 55 minutes ago
Related coverage

Թվերի հետևում հազարավոր մարդիկ են. Ծառուկյանը` ԵԱՏՄ–ին անդամակցությունը սառեցնելու մասին
Sputnik Armenia / 5 minutes ago

Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին
Shant News / 17 minutes ago

Ինչ հեռանկարներ կան Հայաստանի և Լեհաստանի միջև հարկային ու մաքսային համագործակցության ընդլայնման համար
Armenian Business News (ABNews) / 17 minutes ago

Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան
Azg / 20 minutes ago