ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել: Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը: «Հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել՝ իրավական հիմնավորում գտնեն, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ: Բոլորս հասկանում ենք, որ իրավականը՝ իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա, և գուցե քաղաքական հանձնարարություն իրավաբաններին՝ որևէ իրավական հիմնավորում գտնելու: Հիմա քաղաքական մասով ուզում եմ ասել, որ մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն, չեն խախտի: Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին: Մեր դիրքորոշումը հետևյալն է. ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, այս և այլ զանազան որոշումներ կայացնելու իրավունքը»,-ասել է Միրզոյանը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել. Միրզոյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Shant News / 31 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 27.10.2026
Shant News / 6 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 9 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 9 hours ago
Related coverage

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
168 Jham / 34 minutes ago

Контроль за ГМО-продукцией в ЕАЭС пока не выстроен – эксперт из Кыргызстана в Ереване
Sputnik Armenia / 35 minutes ago

Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն
24TV / 24News / 39 minutes ago

Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 48 minutes ago