Տավուշի մարզի դատախազությունը, պետական ( համայնքային ) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը: Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավար հանդիսացած Հ.Գ.-ն, միաժամանակ հանդիսանալով ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ նախագահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով Աչաջուր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աչաջուր համայնքի Հրապարակի փողոց 4/11 հասցեում գտնվող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճը 2005 թվականի դեկտեմբերին անհատույց օտարման եղանակով փոխանցել է իր կողմից հիմնադրված և ղեկավարվող հասարակական կազմակերպությանը: Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով իր կողմից ձեռք բերված անշարժ գույքի հանցավոր ծագումը՝ նույն գույքից առանձնացված 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարել է երրորդ անձի: Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում):
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Արենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Shant News / 14 minutes ago

Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները
Shant News / 21 minutes ago

Հեգսեթը աշխատանքից ազատել է Պենտագոնի գլխավոր պլանավորողին
Shant News / 31 minutes ago

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Shant News / 44 minutes ago
Related coverage

Արկադի Համբարձումյանի և փոխկապակցված 22 անձի գույքի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել
Sputnik Armenia / 13 minutes ago

Ով ասեց ունի 50 ձայն, 100 ձայն, ես էդ մարդու հետևից էթալու եմ, ոչնչացնեմ. Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Factor.am / 1 hour ago

84 immovable, 59 movable property, 255 vehicles. A lien has been placed on the property of Arkadi of Derzhava and 22 related individuals.
Noyan Tapan TV / 1 hour ago