Տավուշի մարզի դատախազությունը, պետական ( համայնքային ) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի և ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 354.2 քմ մակերեսով մարզադահլիճի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջներով: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը: Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2000-2005 թվականներին Աչաջուր համայնքի ղեկավար հանդիսացած Հ.Գ.-ն, միաժամանակ հանդիսանալով ««Աչաջուր» ֆուտբոլային ակումբ» ՀԿ նախագահը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով Աչաջուր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աչաջուր համայնքի Հրապարակի փողոց 4/11 հասցեում գտնվող 354.24 քմ մակերեսով մարզադահլիճը 2005 թվականի դեկտեմբերին անհատույց օտարման եղանակով փոխանցել է իր կողմից հիմնադրված և ղեկավարվող հասարակական կազմակերպությանը: Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով իր կողմից ձեռք բերված անշարժ գույքի հանցավոր ծագումը՝ նույն գույքից առանձնացված 156.9 և 160.7 քմ մակերեսով անշարժ գույքերը 2018 և 2020 թվականներին օտարել է երրորդ անձի: Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: —00—ԼԱ The post Աչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աչաջրի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու հայց է ներկայացվել դատարան
Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ
24TV / 24News / 16 minutes ago

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
24TV / 24News / 31 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԺ ՆԻՍՏ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ TRIPP-Ի ԵՎ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐԸ
24TV / 24News / 35 minutes ago

Նիկոլ Փաշինյանը ժամանեց խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին
24TV / 24News / 39 minutes ago
Related coverage

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին. Հարութ Սասունյան
Azg / 29 minutes ago

Սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 42 minutes ago

Ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար կհատկացվի մոտ 6,8 մլն դոլար
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
Azg / 2 hours ago