Ազգային ժողովում Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի միջև։ Ղազարյանը քննադատեց Կառավարությանը՝ նշելով, որ վերջին երկու ամսվա ընթացքում նույն նախագծում արդեն երրորդ անգամ փոփոխություններ են առաջարկվում։ Նա նաև ուշադրություն հրավիրեց նախագծի հիմնավորման վրա՝ ընդգծելով, որ այնտեղ հղում է կատարվել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, մինչդեռ արդեն հաստատված է 2026-2031 թվականների ծրագիրը։ Ղազարյանը քննադատաբար արտահայտվեց նաև ստեղծվող կառույցի անվանման վերաբերյալ։ «Մարմնի անունը առաջարկում եք, որ կոչվի Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․․․ միգուցե միանգամից գրենք՝ Հողի, ջրի, օդի և կրակի Կառավարությանն առընթեր կոմիտե»,- ասաց նա։ Ղազարյանը բարձրացրեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններից հողերի կառավարման իրավասությունների կենտրոնացման հարցը։ Նա հետաքրքրվեց, թե ինչու է Վարչապետի աշխատակազմը տնօրինում պետական բաժնեմասերը խոշոր ընկերություններում, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայում», «ՄՏՍ Արմենիայում» և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը պատասխանեց, որ նախագծերի փոփոխությունների նախաձեռնությունը սկսվել է դեռ նախորդ կառավարության ծրագրի գործողության շրջանում, ինչով էլ պայմանավորված են հիմնավորման մեջ առկա հղումները։ Նա նաև նշեց, որ Կառավարությունն ազատ է իր քաղաքականության և օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման պարբերականության հարցում։ Անդրադառնալով պետական ակտիվների կառավարմանը՝ Ավետիսյանը նշեց, որ նախատեսվող բարեփոխման նպատակը բոլոր տեսակի ակտիվների միասնական և կենտրոնացված կառավարումն ապահովելն է։ «Խոսքը հենց այդ բոլոր ակտիվների միասնական և կենտրոնացված կառավարումն ապահովելու մասին է․․․ բոլոր տեսակի ակտիվները, այդ թվում՝ բաժնեմասերը, մտավոր սեփականության գույքը և շարժական, անշարժ ամբողջ գույքը կկառավարվի մեկ միասնական կենտրոնից»,- ասաց նա։ Կոմիտեի անվանման վերաբերյալ Ղազարյանի առաջարկին ի պատասխան՝ Առնակ Ավետիսյանը նշեց, որ պատրաստ են այն քննարկել, եթե համապատասխան առաջարկը ներկայացվի գրավոր։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 6 minutes ago

Ռոբերտ Քոչարյանը թող ինձ դատի տա, եթե այդ տեսանյութը կեղծ է. Վահագն Ալեքսանյան
Factor.am / 13 minutes ago

Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
Factor.am / 13 minutes ago

«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 22 minutes ago
Related coverage

ԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարի
168 Jham / 5 minutes ago

15 տրիլիոն դոլար․ Հայաստանի թաքնված հարստությունը․ ո՞ւմ գրպանն են գնում միլիարդները
Noyan Tapan TV / 6 minutes ago

Մեր խոսույթում ես ուզում եմ՝ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհերը. Արփինե Սարգսյան
Aravot / 8 minutes ago

Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
24TV / 24News / 11 minutes ago