Ի թիվս այլնի՝ Միրզոյանն անդրադարձավ ծաղկի արտադրությամբ զբաղվող հայաստանյան և Նիդերլանդների ընկերությունների միջև համագործակցությանը, հայկական չիր և ընկուզեղեն արտադրող ընկերությունների՝ Նիդերլանդների և Եվրոպական միության շուկաներ արտահանման կարողությունների զարգացմանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Նիդերլանդներին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցության համար։