ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի քան 20 մարդու է կալանավորել ապօրինի միգրացիայի և պաշտպանության ոլորտում պետգնումների համար հատկացված միջոցները յուրացնելու գործի շրջանակում։Հատուկ ծառայության տվյալներով՝ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում գտնվող կարի ձեռնարկության ղեկավարությունը համաձայնության է եկել ՌԴ այլ մարզերի իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ և ապօրինի միգրացիայի խոշոր սխեմա գործարկել։Նշվում է, որ միգրանտներին մեկօրյա կեղծ ընկերությունների անունից գործարար վիզաներ և բարձր որակավորում ունեցող մասնագետների վիզաներ են տրամադրել։Բացի այդ, կասկածյալները փաստաթղթերում ձևակերպել են, թե ամսական 250 հազար ռուբլի աշխատավարձով աշխատանքի են ընդունել բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների, մինչդեռ իրական աշխատավարձը 60 հազար ռուբլի է եղել։Շախտիի կարի ձեռնարկության` ընդհանուր 141 մլն ռուբլի արժողությամբ գույքի վրա կալանք է դրվել։Ավելի քան 100 քրգործ է հարուցվել խարդախության, փողերի լվացման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու և այլ հանցագործությունների հատկանիշներով։