Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022թ. օգոստոսի 1-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026թ. մայիսի 23-ից մինչև 2026թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս: Դատախազի՝ 2026թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝ 8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը: Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007թ. օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն: Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է,- ասված է ՔԿ հաղոդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիփանիկի վարչական ղեկավարն օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով 17,9 մլն դրամի վնաս
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Դատարանը մերժել է Հայրիկյանի բուժման համար հատկացված 20.5 մլն դրամը փոխհատուցելու՝ Դատախազության պահանջը
Hetq / 9 minutes ago

Քաղաքապետարանը խոստանում է մաքրել Հրազդանի կիրճի՝ «Մերիդիան»-ին հարող հատվածը
Hetq / 18 minutes ago

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Hetq / 25 minutes ago

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից
Hetq / 30 minutes ago
Related coverage

Բանկից միլիոններ են գողացել #abcmedia #երկու_բառով
ABC Media / 25 minutes ago

Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 27 minutes ago
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
Factor.am / 54 minutes ago

Փոխարենը գաք ասեք «спасибо многоуважаемые коллеги», ասում եք՝ արտահանումը նվազելա․ Ալեքսանյան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago