Հոկտեմբերի 26-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը ելույթով հանդես է եկել COP17 շրջանակներում կազմակերպված Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։ Անի Ավետիսյանն իր ելույթում կարևորել է COP17 ՀՀ նախագահության և ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված շուրջօրյա միջոցառումը, որի շրջանակներում ազգային պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունն ու կենսաբազմազանության կոնվենցիայի հիմնական խմբերը հնարավորություն են ունեցել քննարկել կոնվենցիայի իրավունքահեն իրականացման խնդիրներն ու տեսլականը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության շուրջ ջանքերի և մի շարք հիմնարար իրավունքների փոխկապակցվածության հարցերին, կարևորել հիմնական խմբերի, այդ թվում` բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների բովանդակային մասնակցությունը։ Շեշտվել է, որ մարդու իրավունքները պետք է արտացոլվեն ոչ միայն միջազգային հանձնառություններում, այլև` կենսաբազմազանության ազգային քաղաքականության մեջ։ COP17-ի արդյունքները պետք է աջակցեն կոնվենցիայի կողմերին ազգային իրականացման խնդիրները բացահայտելու և ազգային շրջանակն ամրապնդելու գործում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳՄԱ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը
Նախարարի տեղակալն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության շուրջ ջանքերի և մի շարք հիմնարար իրավունքների փոխկապակցվածության հարցերին, կարևորել հիմնական խմբերի, այդ թվում` բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների բովանդակային մասնակցությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից
Hetq / 28 minutes ago

Կանխվել են անօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը. ՔԿԾ
Hetq / 1 hour ago

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի մամուլի ասուլիսը
Hetq / 2 hours ago

Նեթանյահուի դաշինքն առաջատարն է Կնեսետի ընտրություններում
Hetq / 2 hours ago
Related coverage

Բարեկամ չունե՞ք, որ խոպանա գնացել, հիմա նա Կրեմլի ագե՞նտ ա․ հարց՝ Սարիկ Մինասյանին
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Առևտրաշրջանառության դեֆիցիտը եղել է 18 %, պատմության ամենավատ ցուցանիշը. Կարապետյան
Panorama / 32 minutes ago

LIVE. Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը
Aysor.am / 35 minutes ago

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է շուրջ 50 մարդ
Aysor.am / 39 minutes ago