Մոսկվան կհյուրընկալի ծանրամարտի աշխարհի 2030 թվականի առաջնությունը։ Սա 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր առաջին դեպքն է, երբ օլիմպիական մարզաձևի միջազգային ֆեդերացիան որոշում է Ռուսաստանում անցկացնել համաշխարհային մակարդակի մրցաշար, գրում է BBC -ն: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) այս որոշման մասին հայտարարել է հոկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի մարզիկներին իր հովանու ներքո անցկացվող մրցումներին կրկին մասնակցելու թույլտվություն տալու մասին հայտարարությունից չորս ամիս անց։ Ռուսաստանի վերաբերյալ որոշումն ընդունվել է պատանեկան, երիտասարդական և մեծահասակների տարիքային խմբերում աշխարհի առաջիկա չորս առաջնություններն ընդունելու հայտերի քննարկման շրջանակում։ «Մեր ստացած բոլոր հայտերը գերազանց էին, և մենք վստահ ենք, որ ձեր երկրներում անցկացվելիք առաջնությունները մեծ հաջողություն կունենան»,- մրցաշարերն ընդունելու իրավունք ստացած երկրների պատվիրակություններին դիմելով՝ հայտարարել է IWF-ի գլխավոր քարտուղար Խոսե Կինյոնեսը։ Մոսկվան ծանրամարտի աշխարհի առաջնությունը նախորդ անգամ հյուրընկալել է 1983 թվականին։ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում օլիմպիական մարզաձևերից ոչ մեկի աշխարհի առաջնություն չի անցկացվել՝ ո՛չ ամառային, ո՛չ ձմեռային։ Ջրային մարզաձևերի աշխարհի 2025 թվականի առաջնությունը, որն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Կազանում, տեղափոխվել էր Սինգապուր։ Կրեմլը ողջունել է IWF-ի որոշումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն անվանել է սպորտը քաղաքականությունից տարանջատելու ճանապարհին կարևոր քայլ։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Մոսկվան կհյուրընկալի ծանրամարտի աշխարհի 2030 թվականի առաջնությունը։ Սա 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր առաջին դեպքն է, երբ օլիմպիական մարզաձևի միջազգային ֆեդերացիան որոշում է Ռուսաստանում անցկացնել համաշխարհային մակարդակի մրցաշար, գրում է BBC-ն: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) այս որոշման մասին հայտարարել է հոկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի մարզիկներին իր հովանու ներքո անցկացվող մրցումներին կրկին մասնակցելու …
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Տղամարդը դպրոցի երեխայի աչքի առաջ նռնակով պայթեցրել է կնոջը և ինքն էլ մահացել է․ Թագուհի Ղազարյան
Factor.am / 19 minutes ago
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Factor.am / 22 minutes ago

Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին
Factor.am / 31 minutes ago
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Борьба за пост главы Конституционного суда обострилась: что пишут СМИ
Sputnik Armenia / 39 minutes ago

Ինգա Մանուչարյանի արդյունավետ խաղը Հունաստանի WBL2 լիգայում
Shant News / 40 minutes ago

Ermeni güreşçi, Azerbaycanlı rakibini mağlup ederek dünya şampiyonu oldu
Ermenihaber / 51 minutes ago

ՌԴ-ը ներկայացնող Էդուարդ Դավիդյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն
Shant News / 1 hour ago