ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանից բացի, կաշառքի գործով ևս 2 անձ է ձերբակալվել։Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է կաշառքի գործով:Հիշեցնենք, որ թերթի տեղեկությունների՝ Գրիգորյանը ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Ըստ լուրերի` նա նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի մտերիմն է։ Այժմ նրա աշխատասենյակը կապարակնքված է, բնակիչներն այս օրերին որևէ տեղեկանք կամ փաստաթուղթ չեն կարողանում վերցնել զինկոմիսարիատից։