ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 33-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել են համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի զեկույցները, այդ թվում՝ տվյալների փոխանակման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև հաճախորդակենտրոնության սկզբունքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նիստի այս տարվա հիմնական թեմաների շրջանակներում ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հանդես է եկել «Ռիսկերի կառավարման համակարգի և ժամանակակից վերլուծական գործիքների կիրառման փորձը» շնորհանդեսով: Ներկայացվել է Հայաստանի փորձը՝ տվյալների վերլուծության միջոցով հարկային ռիսկերի բացահայտման, հարկ վճարողների իրազեկմանն ու անհամապատասխանություններն ինքնուրույն շտկելու հնարավորության, ինչպես նաև բարձր ռիսկայնություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ հսկողության գործընթացներին ուղղված։ Ներկայացվել են ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված աշխատանքների արդյունքները՝ ընդգծելով դրանց դերը հարկային կարգապահության բարելավման գործում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 33-րդ նիստին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 27.10.2026
Shant News / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 5 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 6 hours ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 6 hours ago
Related coverage

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 1 hour ago

Ահաբեկչությունից 27 տարի անց նույն օրը ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի նախագիծը #ՈՒՂԻՂ
Pastinfo / 2 hours ago

Ահաբեկչությունից 27 տարի անց նույն օրը ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի նախագիծը #ՈՒՂԻՂ
Pastinfo / 2 hours ago

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի ճեպազրույցը
Aravot / 2 hours ago