ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։ Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ն.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ավարտվել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակի կողմից անչափահաս սանի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 27.10.2026
Shant News / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 6 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 6 hours ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 6 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ. Պատգամվորենրը հարգանքի տուրք են մատուցում Հոկտեմբերի 27-ի զnհերի հիշատակին
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

L'AZERBAÏDJAN EXIGE DAVANTAGE : L'ARMÉNIE SE RAPPROCHE DU PRÉCIPICE: KALFAYAN ET KHACHIKYAN
168 Jham / 6 hours ago

«Այնուամենայնիվ, Երկիրը պտտվում է». Վահե Վարսանյան
Aravot / 7 hours ago

Ինչպե՞ս է նման վերելքը փոխում մարդուն, ու ի՞նչ է սովորեցնում սահմանների մասին #shorts #cop
Hetq / 9 hours ago