ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 1 միլիոն դոլար կվճարի յուրաքանչյուրին, ով տեղեկություններ կհայտնի առաջիկա կամ նախորդ ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին։ Թրամփը չի նշել, թե որտեղից են հատկացվելու վճարումների համար անհրաժեշտ միջոցները։ Truth Social -ում հրապարակված գրառման մեջ նա նշել է, որ գումարը կվճարվի խարդախությունը կատարողների ձերբակալման և դատապարտման դեպքում ։ Այս նախաձեռնությունը Թրամփի՝ միջանկյալ ընտրությունների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու վերջին փորձերից է։ Նրա վարչակազմը զգալի ռեսուրսներ է ուղղել նահանգների ընտրողների ցուցակներում ոչ քաղաքացիներին հայտնաբերելուն։ Արդարադատության նախարարությունը դատի է տվել Կալիֆոռնիայի պաշտոնյաներին՝ փորձելով պարտավորեցնել նրանց առանձնացնել այն փոստային քվեաթերթիկները, որոնք, գերատեսչության պնդմամբ, ուղարկվել են հնարավոր ոչ քաղաքացիներին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը հազվադեպ երևույթ է։ Անցյալ շաբաթ Արդարադատության նախարարությունը Թրամփի խնդրանքով դատի է տվել Ալյասկայի պաշտոնյաներին՝ փորձելով կանխել ԱՄՆ Սենատի ընտրությունների արդյունքների վավերացումը, եթե Հանրապետական կուսակցության սենատոր Դեն Սալիվանը պարտվի։ Դատարանները նաև արգելել են Թրամփին լայնածավալ փոփոխություններ կատարել փոստային քվեարկության կարգում և քվեարկելու համար քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր պահանջել։ Ավելի վաղ Թրամփը խոստացել էր նաև 5000 դոլար վճարել ամերիկացիներին, եթե իր կուսակցությունը պահպանի Կոնգրեսի վերահսկողությունը։ Նա չի հստակեցրել՝ որտեղից են հատկացվելու այդ վճարումների միջոցները և ինչ սկզբունքով են ընտրվելու գումարը ստացողները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփը 1 միլիոն դոլար է խոստացել ընտրակեղծիքների մասին տեղեկություն հայտնողներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 1 միլիոն դոլար կվճարի յուրաքանչյուրին, ով տեղեկություններ կհայտնի առաջիկա կամ նախորդ ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին։ Թրամփը չի նշել, թե որտեղից են հատկացվելու վճարումների համար անհրաժեշտ միջոցները։ Truth Social-ում հրապարակված գրառման մեջ նա նշել է, որ գումարը կվճարվի «խարդախությունը կատարողների ձերբակալման և դատապարտման դեպքում»։ Այս նախաձեռնությունը Թրամփի՝ միջանկյալ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
ABC Media / 18 minutes ago

Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․Արաղչի
ABC Media / 39 minutes ago

Նոր պատգամավոր ԱԺ-ում․ ո՞վ է նա #abcmedia
ABC Media / 50 minutes ago

Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական․ Դանիելյան
ABC Media / 59 minutes ago
Related coverage

«Երբ գետերը խոսում են»՝ Ազգային պատկերասրահում
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 5 minutes ago

Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում
Sputnik Armenia / 5 minutes ago

Զախարովան ՀՀ իշխանությանը կոչ է արել «միանշանակ» արձագանքել Առուշանյանի՝ «իվանների» մասին «նեոնացիստական» հրապարակմանը
Aravot / 6 minutes ago