Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս: Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝ 8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը: Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն: Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազը միջնորդագրեր է հասցեագրել Մասիս համայնքի ղեկավարին՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ
Դատախազը միջնորդագրեր է հասցեագրել Մասիս համայնքի ղեկավարին՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Եթե ըտենց հարց էիք տալիս, գոնե նախօրոք ասեիք իմանայի․ Փաշինյան
A1plus / 6 minutes ago

Բա մեր քյարը ո՞րն ա, գալիս եք էստեղ մարդկանց սևացնում եք, բա ասեք՝ վնասը հետ էկել ա, թե չէ․Առաքելյան
A1plus / 1 hour ago

Բա մեր քյարը ո՞րն ա, գալիս եք էստեղ մարդկանց սևացնում եք, բա ասեք՝ վնասը հետ էկել ա, թե չէ․Առաքելյան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք․ Աբրահամյանի հարցը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուին (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Related coverage

Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է
Shant News / 7 minutes ago

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Միրզոյան #ՀԱՊԿ #ԱրարատՄիրզոյան #Լուրեր #Հայաստան #ShantNews
Shant News / 21 minutes ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին. Հարութ Սասունյան
Azg / 34 minutes ago

Սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Aravot / 48 minutes ago