ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել: Այդ մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ գործընկերների զեկույցի մասին հարցին: Հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել՝ իրավական հիմնավորում գտնեն, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ: Բայց նաև չեմ ուզում հարցից խուսափել: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականը՝ իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա, և գուցե քաղաքական հանձնարարություն իրավաբաններին՝ որևէ իրավական հիմնավորում գտնելու: Հիմա քաղաքական մասով ուզում եմ ասել, որ մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում [պարտավորությունները] և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն, չեն խախտի: Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին: Ինչևէ, մեր դիրքորոշումը հետևյալն է. ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, այս և այլ զանազան որոշումներ կայացնելու իրավունքը: Սա գոնե սակարկության առարկա չենք դարձնելու: Մենք կփորձենք կառուցողական ներգրավում ունենալ և խոսակցություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունը,-ասաց նա:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը․ ՈւՂԻՂ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը
A1plus / 9 hours ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
A1plus / 10 hours ago

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 10 hours ago
Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարարը
A1plus / 11 hours ago
Related coverage

«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան
24TV / 24News / 27 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Shant News / 32 minutes ago

Լրտեսական ցանցի մասին Փաշինյանի հայտարարությանը կոնկրետ գործողություն պետք է հաջորդի
1in.am / 33 minutes ago

Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»
24TV / 24News / 34 minutes ago