Ուկրաինայի Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի համար համաձայնեցված հրադադարի ռեժիմը երեքշաբթի տեղական ժամանակով 03:00-ին ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ու Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Տեղեկությունը հաստատել են նաև մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովան և Դմիտրի Լուբինեցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռուս և ուկրաինացի զինվորականները պայմանավորվել են դադարեցնել կրակը, որպեսզի ռազմաճակատի գծին փաստացի մոտ գտնվող քաղաք հասնեն մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուները, իսկ հեռանալ ցանկացող բնակիչները կարողանան անվտանգ տարհանվել։ Լռության ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի միջնորդությամբ, որն այդ մասին խնդրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հեռախոսազրույցների ժամանակ։ Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքի մոտ։ Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են քաղաքին հարվածների համար և հայտարարում, որ այնտեղ հումանիտար աղետ է, բնակիչներին սննդամթերք հասցնելը չափազանց դժվար է։ Կամավորների տվյալներով՝ 2026 թվականի աշնանն Օլեշկիում մնացել է շուրջ 1,500 մարդ, այդ թվում՝ մոտ 40 երեխա։ Հարևան գյուղերի բնակիչները ներառյալ՝ այդ թիվը հասնում է շուրջ 6,000-ի, որոնցից մոտ 200-ը երեխաներ են։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Factor.am / 12 minutes ago

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
Factor.am / 14 minutes ago

Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին
Factor.am / 16 minutes ago

Եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա 102-րդ ռազմաբազան 20 րոպե կարող է դիմակայել. Սարիկ Մինասյան
Factor.am / 16 minutes ago
Related coverage

«Ես Ձեզ մեծագույն հաճույքով հեռացնելու եմ դահլիճից, դանդաղ», «Անցնենք գործի»
News.am / 11 minutes ago

Ադրբեջանից բենզինի ներարկումը որ պայմանագրի հիման վրա է եղել. Էդգար Ղազարյանի հարցին պատասխան չկար
Pastinfo / 12 minutes ago

Двум заведущим кафедр Ереванского госуниверситета избрана мера пресечения
Sputnik Armenia / 12 minutes ago

Լուրեր 13:00 | | 28.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago