Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է արգելափակել այն սոցիալական ցանցերի հարթակները, որոնք չեն հեռացնում ապստամբությունների և բռնության կոչ անող գրառումները կառավարության խնդրանքից հետո: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով խորհրդարան ներկայացված անկարգությունների դեմ պայքարի օրինագծի փոփոխությանը: Նախաձեռնության համաձայն՝ ինտերնետային հարթակները պարտավոր կլինեն մեկ ժամվա ընթացքում հեռացնել ահաբեկչական գործողությունների, ապստամբությունների կամ պետության կամ բնակչության որոշակի խմբերի դեմ զինված պայքարի կոչեր պարունակող նյութերը: Չպահպանելու դեպքում իշխանությունները կարգելափակեն սոցիալական ցանցերը կամ կհեռացնեն դրանք որոնման արդյունքներից։ Փոփոխությունը նաև ընդլայնում է պետական Pharos հարթակի լիազորությունները, որը նույնականացնում է առցանց անօրինական բովանդակությունը: Սոցիալական ցանցերի հարթակներին տրվում է 24 ժամ՝ հեռացնելու սպանության, բռնության, գողության և գույքի ոչնչացման կոչեր պարունակող գրառումները, եթե նման նյութերը կարող են հանգեցնել հասարակական կարգի լուրջ խախտման:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Figaro. Ֆրանսիան պլանավորում է արգելափակել սոցիալական ցանցերը անկարգությունների կոչերի ֆոնին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ՖԻՖԱ-ն չի գրանցել Ռոնալդուի 982-րդ գոլը
Shant News / 12 minutes ago

ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ է տվել
Shant News / 21 minutes ago

Սոցիալական հարթակում ԱԺ նախագահի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
Shant News / 30 minutes ago

Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. մարզպետ
Shant News / 34 minutes ago
Related coverage

«Ես Ձեզ մեծագույն հաճույքով հեռացնելու եմ դահլիճից, դանդաղ», «Անցնենք գործի»
News.am / 6 minutes ago

Ադրբեջանից բենզինի ներարկումը որ պայմանագրի հիման վրա է եղել. Էդգար Ղազարյանի հարցին պատասխան չկար
Pastinfo / 7 minutes ago

Двум заведущим кафедр Ереванского госуниверситета избрана мера пресечения
Sputnik Armenia / 7 minutes ago

Լուրեր 13:00 | | 28.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago