Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «Այն ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնության մեկնարկը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը` շեշտելով կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների վերանայման, բարեփոխման և աստիճանական վերացման, ինչպես նաև բնության պահպանությանն ու կենսաբազմազանության կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանների ընդլայնման անհրաժեշտությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է, որ թիրախի արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, այլև տնտեսական քաղաքականությունների, պետական աջակցության մեխանիզմների ու ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանության նպատակներին։ Անդրադառնալով COP17-ի ՀՀ նախագահության կողմից առաջ մղվող ուղենշային նախաձեռնությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դրա երեք փոխլրացնող բաղադրիչները՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը», որոնք միտված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և խթանելու ազգային մակարդակում կոնկրետ գործողությունների իրականացումը։ Նախաձեռնության մշակման և առաջմղման գործում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ողջունել է նաև Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։ ՀՀ նախագահության ուղենշային նախաձեռնությունը կոչված է ձևավորելու 18-րդ թիրախի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական և գործնական միջավայրը՝ համադրելով բարձր մակարդակի քաղաքական հանձնառությունը, երկրների միջև փորձի և գիտելիքի փոխանակումը և ազգային մակարդակում կոնկրետ բարեփոխումների իրականացումը։ Դրա երեք բաղադրիչների միջոցով նախատեսվում է միաժամանակ ամրապնդել միջազգային համագործակցությունը, խթանել քաղաքականությունների և ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը կենսաբազմազանության նպատակներին և աջակցել երկրներին վնասակար խթանների բացահայտման ու բարեփոխման, դրական խթանների մշակման և կենսաբազմազանության ֆինանսավորման գործիքների կիրառման հարցերում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է
Shant News / 10 minutes ago

«Հայաստանը կիսում է ձեր վիշտն ու ուժ և կորով մաղթում». Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին
Shant News / 16 minutes ago

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան
Shant News / 19 minutes ago

«Միակողմանի խաղաղություն չի լինում, և հիմա, որ խաղաղություն կա, դա էլ միակողմանի չէ, այլ երկկողմ է»
Shant News / 20 minutes ago
Related coverage

Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
168 Jham / 10 minutes ago

Բանավեճ ԱԺ-ում. ՔՊ-ականը սկանդալային հայտարարություն է անում ռուսական ռազմաբազայի մասին
Alpha News / 12 minutes ago

Every time I visit Armenia, I feel a desire to return: Prince of Saudi Arabia
Aravot / 14 minutes ago

Գագիկ Խաչատրյանին բերեցին դատարան
168 Jham / 15 minutes ago