2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես՝ Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատախազությունը Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում ապացուցողական և վարութային գործողություններ է կատարել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին
Shant News / 16 minutes ago

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Shant News / 23 minutes ago

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում է
Shant News / 32 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 22-00 | 28.10.2026
Shant News / 35 minutes ago
Related coverage

Եթե դուք այդ կարգավիճակում եք, ես իմ աջակցություն եմ ձեզ հայտնում
Panorama / 5 minutes ago

Նեթանյահուի վերջին պայքարը․ ի՞նչ են ցույց տալիս ընտրության նախնական արդյունքները. #ՈւՂԻՂ
ABC Media / 7 minutes ago

Թույլ չենք տալու, որպեսզի մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնnւթյшն մոդել. Աննա Գրիգորյան
Panorama / 10 minutes ago

Apple-ի արտադրանքը խարդախների համար այլևս դժվար թիրախ չէ
Aysor.am / 18 minutes ago