2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։ Մասնավորապես՝ Ø Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ Ø Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։ Ø Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ Ø Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ Ø Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ Ø Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ Ø Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ․ Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի մասին
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ․ Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Բա մեր քյարը ո՞րն ա, գալիս եք էստեղ մարդկանց սևացնում եք, բա ասեք՝ վնասը հետ էկել ա, թե չէ․Առաքելյան
A1plus / 32 minutes ago

Բա մեր քյարը ո՞րն ա, գալիս եք էստեղ մարդկանց սևացնում եք, բա ասեք՝ վնասը հետ էկել ա, թե չէ․Առաքելյան (տեսանյութ)
A1plus / 32 minutes ago

Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք․ Աբրահամյանի հարցը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուին (տեսանյութ)
A1plus / 40 minutes ago

Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին, ի՞նչ կասեք․ Աբրահամյանի հարցը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուին
A1plus / 40 minutes ago
Related coverage

Լեզվի հարցը Իրանում․ ադրբեջանական ՀԿ-ները պահանջներով դիմել են Փեզեշքիանին
Alpha News / 4 minutes ago

Հայլուր 15։30 Սկանդալային պնդում. Թուրքիայի հարձակմանը որքա՞ն կդիմանա ռուսական ռազմաբազան
5TV Armenia / 8 minutes ago

Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Factor.am / 8 minutes ago

TRIPP-ը վավերացվեց․ ո՞րն է հաջորդ քայլը. #ՈւՂԻՂ
ABC Media / 9 minutes ago