Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Այն ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնության մեկնարկը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը` շեշտելով կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների վերանայման, բարեփոխման և աստիճանական վերացման, ինչպես նաև բնության պահպանությանն ու կենսաբազմազանության կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանների ընդլայնման անհրաժեշտությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է, որ թիրախի արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, այլև տնտեսական քաղաքականությունների, պետական աջակցության մեխանիզմների ու ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանության նպատակներին։ Անդրադառնալով COP17-ի ՀՀ նախագահության կողմից առաջ մղվող ուղենշային նախաձեռնությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դրա երեք փոխլրացնող բաղադրիչները՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը», որոնք միտված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և խթանելու ազգային մակարդակում կոնկրետ գործողությունների իրականացումը։ Նախաձեռնության մշակման և առաջմղման գործում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ողջունել է նաև Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։ —00—ՍՊ The post ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան նախաձեռնությունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան նախաձեռնությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
24TV / 24News / 12 minutes ago

ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական դինամիկա չի եղել, գների աճը միջինը 4,5%- է, ապրանքներ կան՝ 20% են աճել
24TV / 24News / 15 minutes ago

Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին
24TV / 24News / 16 minutes ago

Սոցիալական հարթակում Աժ նախագահի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
24TV / 24News / 18 minutes ago
Related coverage

Պատասխան գրություն ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանին
Aravot / 11 minutes ago

Հայաստանի առևտրային դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի․ Կարապետյան
Alpha News / 11 minutes ago
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 minutes ago

Edgar Arakelyan took the oath of office as a member of the National Assembly.
Noyan Tapan TV / 14 minutes ago