«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հրճվող իշխանականների շարքերից դուրս է մնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի դիրքերը կրկին սասանվեցին կիրակնօրյա ընտրություններից հետո։ Գաղտնիք չէ, որ Ստեփանավանի կուրացիան իրականացրել է Սուրեն Պապիկյանը, որն անձամբ մասնակցել է նախընտրական գործընթացներին, տեղացիների հետ հավաքներ է անցկացրել եւ հայրենի Ստեփանավանում Արփի Դավոյանի հետ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի պրոպագանդան արել։ Սակայն ընտրություններում ՔՊ-ն պարտվեց գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ։ Ի դեպ, ՔՊ-ականները տարակուսած են․ Գրիգորյանը ժամանակին ամեն ինչով հոգացել է Արփի Դավոյանի կարիքները, որն այս ընտրություններում անձամբ լծվել էր նրա մրցակցի հաղթանակին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ սա Պապիկյանի երկրորդ դեղին քարտն է՝ առաջինը ստացել էր խորհրդարանական ընտրությունների առիթով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պապիկյանի երկրորդ դեղին քարտը․ «Հրապարակ»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Թրամփը Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը կքննարկի միջուկային զինաթափման հարցը
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Ժաննա Անդրեասյանը գործուղվում է Մոնակո
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգու´յշ խոսեք Գորիսի մասին, Առուշին 93 տոկոս ձայն է տվել գորիսեցին. ՔՊ-ական Արմեն Խաչատրյան
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago
Related coverage

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Aravot / 1 hour ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ
Shant News / 1 hour ago

Դիլիջանում ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա որդին. Shamshyan.com
Aravot / 1 hour ago

Նիոլը դարձել է վարակ, գործ ունենք ազգադավության ճարակի հետ. Մանանդյան
Aravot / 2 hours ago