ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժը Զապորոժիեի մարզում մարդատար ավտոբուսի է հարվածել, 1 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնում է մարզպետ Եվգենի Բալիցկին։Մարզպետը հավելել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։