Եվրոպական հնգյակի՝ E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցության շարունակությունը, հակաօդային պաշտպանության ամրապնդումը, արբանյակային կապի ապահովումն ու պաշտպանական արտադրության ընդլայնումը։ «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ի հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, պաշտպանության ու տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը վերահաստատել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու գործընկերների վճռականությունը։ «Ցանկանում եմ ընդգծել թե՛ մեր միասնականությունը, թե՛ Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականությունը։ Այդ աջակցությունը չի դադարելու»,– հայտարարել է նա։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ —00—ՍՊ The post E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը appeared first on 24News .