«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։ Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։ Հատկանշական է, որ սա զենքի շրջանառության կարգավորմանն ուղղված առաջին օրենսդրական նախաձեռնությունը չէ․ զենքի ոլորտում փոփոխությունների մի քանի փաթեթներ արդեն ներկայացվել են։ Այդուհանդերձ, զինված միջադեպերի, կրակոցների և դրանց հետևանքով տեղի ունեցող ողբերգական դեպքերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ Հետևաբար, առաջիկա փոփոխությունների արդյունավետության գլխավոր չափանիշը ոչ թե հերթական օրինագծի ընդունումը կլինի, այլ այն, թե որքանով դրանք կկարողանան կանխել զենքի ապօրինի կամ վտանգավոր կիրառումը և նվազեցնել զինված միջադեպերի թիվը»։ —00—ՍՊ The post Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Եթե Ադրբեջանի հետ չկան որևէ պայմանագրեր, ինչ իրավական հիմքով է նավթ ու վառելիք ներմուծվում ՀՀ
24TV / 24News / 9 minutes ago

#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԱՍՈՒԼԻՍՈՎ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
24TV / 24News / 10 minutes ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
24TV / 24News / 12 minutes ago

Ռուսական ոսկին եկել ա Հայաստան ու գնացել ա ԱՄԷ, մենք ոչ մի օգուտ չենք ունեցել. Պապոյան
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage

«Ես Ձեզ մեծագույն հաճույքով հեռացնելու եմ դահլիճից, դանդաղ», «Անցնենք գործի»
News.am / 8 minutes ago

Ադրբեջանից բենզինի ներարկումը որ պայմանագրի հիման վրա է եղել. Էդգար Ղազարյանի հարցին պատասխան չկար
Pastinfo / 9 minutes ago

Двум заведущим кафедр Ереванского госуниверситета избрана мера пресечения
Sputnik Armenia / 9 minutes ago

Լուրեր 13:00 | | 28.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 9 minutes ago