«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։ Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։ Հատկանշական է, որ սա զենքի շրջանառության կարգավորմանն ուղղված առաջին օրենսդրական նախաձեռնությունը չէ․ զենքի ոլորտում փոփոխությունների մի քանի փաթեթներ արդեն ներկայացվել են։ Այդուհանդերձ, զինված միջադեպերի, կրակոցների և դրանց հետևանքով տեղի ունեցող ողբերգական դեպքերի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ Հետևաբար, առաջիկա փոփոխությունների արդյունավետության գլխավոր չափանիշը ոչ թե հերթական օրինագծի ընդունումը կլինի, այլ այն, թե որքանով դրանք կկարողանան կանխել զենքի ապօրինի կամ վտանգավոր կիրառումը և նվազեցնել զինված միջադեպերի թիվը»։ —00—ՍՊ The post Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
24TV / 24News / 10 minutes ago

Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
24TV / 24News / 16 minutes ago

Արթուր Բաղդասարյանի նախկին կուսակիցը դարձավ ՔՊ պատգամավոր
24TV / 24News / 18 minutes ago

Երևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել է
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

ՈւՂԻՂ. Աշխարհի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը եւ մյուս մեդալակիրներն ամփոփուն են ԱԱ-ն
News.am / 8 minutes ago

Արարատ Միրզոյանի և Տոնե Կայզերի համատեղ մամուլի ասուլիսը․ՈՒՂԻՂ
Armenpress / 9 minutes ago

Ընտանեկան բռնության վերաբերյալ նախագիծը հիմնավորված չէ. Գալստյան | Երկիրն այսօր 28․10.2026 | 12։00
Yerkir / 9 minutes ago

ԱՄՆ-ից կպահանջվի 6 միլիարդ դոլար Իրանի հետ մարտական գործողություններում կորցրած սարքավորումները փոխարինելու համար
ABC Media / 11 minutes ago