Թեհրանը անվտանգության հարցերով բանակցությունների է հրավիրում չորս երկրների ներկայացուցիչներին, Բաքուն վերանայում է բյուջետային ծախսերի չափորոշիչները, իսկ Անկարան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող միջնադարյան կամրջի վերականգնմանը։ Հայաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները, Թուրքիայում՝ էներգետիկ հզորությունների աճն ու հարկային համակարգի թվայնացումը։