Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերն ու առաջարկությունները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ընդգծել է, որ հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումները հանդիսանում են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնասյուները, որոնց առանցքային նպատակն է ապահովել հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումը, տնտեսության փաստաթղթաշրջանառության և թափանցիկության ապահովումը: Վահե Հովհաննիսյանի խոսքով, փոփոխությունների հայեցակարգը միտված է հարկման համակարգերի արդյունավետ հարաբերակցությանը: Այս համատեքստում, ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով հարկային արդարությունն ու հավասար մրցակցային պայմանները։ Հանդիպմանը ծավալվել է քննարկում հարկման համակարգերին և գործարքների սխեմաներին, հարկման համակարգերի վերաիմաստավորման ծրագրային նպատակադրումներին, հարկային կարգապահության և փոխկապակցվածության հստակ չափանիշների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կայուն տնտեսական աճին ուղղված եկամուտների քաղաքականության իրականացման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել հետևողականորեն շարունակել վերոնշյալ ուղղություններով աշխատանքները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե իրոք միկրոբիզնես ես, ՀԴՄ-դ խփի գնա
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
A1plus / 58 minutes ago

Օրացույց․ 26-ը հոկտեմբերի․ Օսիպյան. «Վայ, էդ կանայք իրանք իրանց ծեծում են» (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Եթե իրոք միկրոբիզնես ես, ՀԴՄ-դ խփի գնա (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Փաշինյանը Ամերիկյան համալսարանում մասնակցել է անգլերենի դասի
A1plus / 1 hour ago
Related coverage

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ.ՈՒՂԻՂ
Aravot / 20 minutes ago

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը
Aravot / 21 minutes ago

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին
1in.am / 31 minutes ago

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները
1in.am / 41 minutes ago