A A Պաշտոնական Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցությունը Աջակցիր «Ա1+»-ին Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար Իվո Մարչինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, մասնավորապես՝ ջրային համակարգերի կառավարման, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների արդիականացման ու կեղտաջրերի մաքրման շուրջ համագործակցության հնարավորությունները։ Ղալամքարյանն անդրադարձել է Հայաստանի ջրային ենթակառուցվածքների զգալի մասի վերականգնման և արդիականացման անհրաժեշտությանը՝ ընդգծելով միջազգային ֆինանսական կառույցների դերը ոլորտի զարգացման ծրագրերի ֆինանսավորման գործում։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություն՝ Իվո Մարչինն առաջարկել է ներգրավել չեխական գիտահետազոտական հաստատություններին՝ ոլորտային փորձագիտական ներուժն օգտագործելու և փորձի փոխանակման նպատակով։ Ջրային կոմիտեի նախագահն իր հերթին ընդգծել է Հայաստանում ջրային ոլորտում պետական գիտահետազոտական կառույց ունենալու անհրաժեշտությունը։ Կողմերը կարևորել են նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ համալսարանների միջև փորձի փոխանակումն ու հետազոտողների համագործակցությունը։ Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու ոլորտային փորձագիտական աջակցություն և ներկայացնելու ջրային կառավարման ոլորտում մասնագիտացած չեխական ընկերությունների տեխնոլոգիական լուծումներն ու ծառայությունները։ Հանդիպմանը հաջորդել է այց Վեդու ջրամբար, որտեղ չեխական պատվիրակությանն ուղեկցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը և Ջրառ ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն «Ականատես» դիտորդական առաքելության նախնական ամփոփումը՝ 13։00-ի դրությամբ Համլետ Մանուկյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն Գոհար Մելոյանը ներկայացնում է այս պահին արձանագրված ընտրախախտումները․ ՈւՂԻՂ