Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ կենսաբազմազանության ոլորտում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության սերտ փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը բացասաբար է անդրադառնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց կենսապայմանների, հիմնարար իրավունքների իրացման և սոցիալ-տնտեսական բարեկեցության վրա։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը, համատեղ պատասխանատվությունն ու ներառական մոտեցումները՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել տեղեկատվության հասանելիությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրության լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում տարբեր շահագրգիռ կողմերի՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գործարար և ֆինանսական հատվածների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության հարցերը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Ավինյանը քաղաքապետարանի նիստ է վարում
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Հայաստան-ԵՄ օրակարգում են վիզաների ազատականացումն ու տնտեսական բարեփոխումները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան
1in.am / 1 hour ago

TRIPP-ի համար մեզ փշրանքներ են տալու, հասկացե’ք, ՀՀ-ն չի’ ապաշրջափակվելու այս ծրագրով. Հարությունյան
24TV / 24News / 2 hours ago

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն երկշաբաթյա ռազմաօդային զորավարժություններ են սկսել
Sputnik Armenia / 3 hours ago

«Առևանգում» են ընդդիմադիր թեկնածուներին, պարալիզացնում աշխատանքը, հաղթում, սա՞ է ժողովրդավարությունը
24TV / 24News / 4 hours ago