Այսօր Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի համանախագահությամբ կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվել է Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի հետ մեկտեղ։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համատեքստում՝ կենտրոնանալով տնտեսական, էներգետիկ դիմակայունության և ԵՄ-ի բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող առանցքային բարեփոխումներին, որպես Հայաստանի 20242027 թվականների Դիմակայունության և աճի պլանի հիմնական հենասյուներից մեկը։ Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, Հայաստանը և Եվրոպական միությունը գնահատել են բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի ներքո իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Կողմերը քննարկել են 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։ Մասնակիցներն ընդգծել են բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձել մոնիթորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։ Հայաստանը և ԵՄ-ն նաև քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։ Հայաստանը և Եվրոպական Միությունը վերահաստատել են բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը
Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցությունը
A1plus / 36 minutes ago
Հիջաբի շուրջ նոր վեճ Բաքվի ու Թեհրանի միջև
A1plus / 1 hour ago

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին
A1plus / 2 hours ago

Երևանում ձերբակալվել է 113, մարզերում՝ 68 անձ, 430 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
A1plus / 2 hours ago
Related coverage

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 19 minutes ago

В Монако найден мертвым 29-летний племянник князя Альбера II
Sputnik Armenia / 25 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 32 minutes ago

«Կենդանի հող»՝ մարդ-բնություն հարաբերությունների մասին
Public Television of Armenia — 1Lurer / 32 minutes ago