Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները մի քանի ժամ առաջ քառակողմ հանդիպում են անցկացրել, որի օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ռազմական գործողությունների հետևանքները և Պաղեստինի ու Լիբանանի բնակչությանը ցուցաբերվող օգնությունը։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդին, հանդիպումը կազմակերպվել է Պակիստանի նախաձեռնությամբ՝ Իրանի աջակցությամբ։ Հանդիպումը հյուրընկալել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։ Պակիստանը ներկայացրել է բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, Սաուդյան Արաբիան՝ պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, իսկ Թուրքիան՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Քննարկումների հիմնական թեմաներն են եղել տարածաշրջանային անվտանգությունը, ռազմական ագրեսիայի հետևանքները, ռազմական գործողությունների շարունակությունը, ինչպես նաև Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Թեհրան իրականացվում են Արևմտյան Ասիայի երկրների սեփական ուժերով տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու գաղափարի շրջանակում։ Բաղերիի խոսքով՝ Իրանի արտաքին և պաշտպանական քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է՝ հենց տարածաշրջանի պետությունների ջանքերով, առանց արտաքին միջամտության։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի ժողովրդի և զինված ուժերի գործողությունները, իր գնահատմամբ, հաջողության են հասել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարում։ Բաղերիի պնդմամբ՝ Իրանի ներքին կարողությունների վրա հիմնված պաշտպանական մոդելը կարող է օրինակ ծառայել ազգային անվտանգության ապահովման համար։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իր գնահատմամբ, սպառնում են տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը և կայունությանը։ Նրա կարծիքով՝ Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ՝ հիմնվելով սեփական հնարավորությունների և տարածաշրջանի երկրների մասնակցության վրա։ Բաղերին հույս է հայտնել, որ այդ նախաձեռնությունը կնպաստի տարածաշրջանում կայունության, խաղաղության և հետագա զարգացման ապահովմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 32 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Factor.am / 43 minutes ago

Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
Factor.am / 55 minutes ago

«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Factor.am / 1 hour ago
Related coverage

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 19 minutes ago

В Монако найден мертвым 29-летний племянник князя Альбера II
Sputnik Armenia / 26 minutes ago

«Կենդանի հող»՝ մարդ-բնություն հարաբերությունների մասին
Public Television of Armenia — 1Lurer / 32 minutes ago

Հայաստանի դեմ կիբեռհարձակումների իրական աղբյուրը մնում է անհայտ
Armenian Business News (ABNews) / 33 minutes ago