Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր կուսակցության» (Yeni Parti) կանանց թևի նախագահ Ասու Քայան բարձրաձայնել է բանտերում պահվող 12-18 տարեկան 266 աղջկա իրավունքների հարցը։ Քրեակատարողական համակարգի քաղաքացիական հասարակության միավորման (CİSST)՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանցից 185-ը կալանավոր է, իսկ 81-ը՝ դատապարտյալ։ Քայան արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքից պահանջել է տեղեկություններ տրամադրել աղջիկների պահման պայմանների, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության, ընտանիքների հետ տեսակցությունների, ինչպես նաև բռնության և խտրական վերաբերմունքի հնարավոր դեպքերի մասին։ Նա նաև հետաքրքրվել է, թե քանի աղջիկ է կալանքի տակ 6 ամսից ավելի, 1 կամ 2 տարուց ավելի, և արդյոք դիտարկվել են կալանքի այլընտրանքային միջոցներ։ Պատգամավորն ընդգծել է նաև, որ փակ ռեժիմի բանտերում աղջիկներն ապրում են կանանց բանտերի մանկական բաժանմունքներում, իսկ հատուկ իրենց համար գործող դաստիարակչական հաստատությունը միայն մեկն է։ Քայան պահանջել է բացատրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեխաների իրավունքները պաշտպանելու և ազատ արձակվելուց հետո նրանց աջակցելու համար։ Ermenihaber —00—ՍՊ The post Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան
24TV / 24News / 15 minutes ago

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 22 minutes ago

ԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը
24TV / 24News / 30 minutes ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան
24TV / 24News / 43 minutes ago
Related coverage

Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան
168 Jham / 4 minutes ago

Հոկտեմբերի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 6 minutes ago

Օրացույց․ 26-ը հոկտեմբերի․ Օսիպյան. «Վայ, էդ կանայք իրանք իրանց ծեծում են» (տեսանյութ)
A1plus / 8 minutes ago

Иордания атаковала террористов в Сирии в ответ на нападение у церкви в Эль-Караке
Sputnik Armenia / 10 minutes ago