Այսօր Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի համանախագահությամբ կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվել է Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի հետ մեկտեղ։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համատեքստում՝ կենտրոնանալով տնտեսական, էներգետիկ դիմակայունության և ԵՄ-ի բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող առանցքային բարեփոխումներին, որպես Հայաստանի 2024–2027 թվականների Դիմակայունության և աճի պլանի հիմնական հենասյուներից մեկը։ «Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, Հայաստանը և Եվրոպական միությունը գնահատեցին բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի ներքո իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Կողմերը քննարկեցին 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։ Մասնակիցներն ընդգծեցին բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձան մոնիտորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։ Հայաստանը և ԵՄ-ն նաև քննարկեցին տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։ Հայաստանը և Եվրոպական Միությունը վերահաստատեցին բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 37 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Factor.am / 47 minutes ago

Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
Factor.am / 59 minutes ago

Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
Factor.am / 1 hour ago
Related coverage

Եթե իրոք միկրոբիզնես ես, ՀԴՄ-դ խփի գնա
A1plus / 12 minutes ago

«Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան
24TV / 24News / 16 minutes ago

Ընդգծվել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը
Aravot / 16 minutes ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Լիլիթ Գալստյան
168 Jham / 19 minutes ago