«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։ «Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում, այդ թվում՝ մատչելիության, քվեարկության գաղտնիության, ընտանեկան քվեարկության, ընտրողների հնարավոր վերահսկողության և դիտորդների իրավունքների սահմանափակման դեպքեր։ Ընտրություններն անցկացվել են 10 մարզի 21 համայնքում՝ ընդգրկելով 353 բնակավայր և 477,721 ընտրող։ Նախընտրական շրջանը 19 համայնքում ուսումնասիրել է 18 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկության օրը 43 շրջիկ խումբ՝ 85 դիտորդ, դիտարկում է իրականացրել 408 ընտրատեղամասում։ «Քաղաքական մրցակցություն․ 19 համայնքում գրանցվել է 45 ընտրական ցուցակ՝ 17 տարբեր կուսակցությունների և դաշինքների անուններով։ 5 համայնքում մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ սահմանափակելով քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորությունը, ,թեև ընտրողները կարող էին դեմ քվեարկել ներկայացված ցուցակին։ Վարչական ռեսուրս և քարոզչություն․ արձանագրվել են համայնքային պաշտոնատար անձանց, կրթական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության դեպքեր քարոզչական միջոցառումներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերին, ինչպես նաև երեխաների կազմակերպված ներգրավում տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին։ Բարեգործության արգելք․ Ստեփանավանում արձանագրվել և տեղեկություններ են ստացվել ընտրություններին մասնակցող գործող համայնքապետերի նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու մասին։ Ահազանգ է ստացվել նաև Երևան–Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների՝ «Համերաշխություն» դաշինքի քարոզչանյութերի տարածմամբ ուղեկցվելու վերաբերյալ։ Ճնշումների վերաբերյալ ահազանգեր․ մի շարք համայնքներում հաղորդվել է թեկնածուների և համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Սակայն ահազանգերը հիմնականում չեն պարունակել բավարար տեղեկություններ՝ դրանց արժանահավատությունը անկախ աղբյուրներով ստուգելու համար։ Քվեարկության օր․ 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում՝ 408 ընտրատեղամասում 101 ընտրատեղամասում՝ մատչելիության 125 խնդիր, այդ թվում՝ 96-ում՝ տեղաշարժման, 29-ում՝ տեսողության դժվարություններ ունեցող ընտրողների համար։ Արձանագրվել են նաև՝ ▪️ Մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողների հնարավոր վերահսկողության հետ կապված՝ 31 դեպք։ ▪️ Քվեարկության գաղտնիության խնդիրներ՝ 10 դեպք։ ▪️ Ընտանեկան քվեարկություն՝ 6 ընտրատեղամասում։ ▪️ Քարոզչության արգելքի պահպանման խնդիրներ՝ 7 դեպք։ Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդման և քվեարկության իրավունքի իրացման խոչընդոտներ։ Դիտորդների իրավունքների սահմանափակում՝ 51 ընտրատեղամասում Հանձնաժողովները չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել ընտրողներին օգնող անձանց տվյալների վերաբերյալ գրանցամատյանի էջը՝ չնայած դիտորդների այդ իրավունքը հաստատող՝ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին։ Արդյունքների հաշվարկ և ամփոփում․ արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի, ընտրական փաստաթղթերի փաթեթավորման, պարկերի կնքման ու ստորագրման և արձանագրությունների լրացման հետ կապված խնդիրներ։ «Ականատեսը» շարունակելու է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունն ու իրավասու մարմինների արձագանքների դիտարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։ Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), ինչպես նաև Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։ Մանրամասները՝ ամբողջական տեղեկանքում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 37 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Factor.am / 47 minutes ago

Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
Factor.am / 59 minutes ago

Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
Factor.am / 1 hour ago
Related coverage

Եթե իրոք միկրոբիզնես ես, ՀԴՄ-դ խփի գնա
A1plus / 12 minutes ago

«Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան
24TV / 24News / 16 minutes ago

Ընդգծվել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը
Aravot / 16 minutes ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Լիլիթ Գալստյան
168 Jham / 19 minutes ago