Հոկտեմբերի 20-ին ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով։ Սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի մայիսի 1-ից։ ԿԲ-ի փոխանցմամբ՝ 2026թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակել է աճել՝ կազմելով շուրջ 87%։ Վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը մեծացել է՝ կազմելով մոտ 6.6 տոկոսային կետ։ Աճել է նաև ֆինանսական ցիկլի ինդեքսը՝ պայմանավորված անշարժ գույքի շուկայում ակտիվության աճով և վարկավորման բարձր աճի տեմպերի պահպանմամբ։ Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը պահպանվել է բարձր մակարդակում։ Վարկային շուկայում ակտիվությունը նախորդ եռամսյակի համեմատ էականորեն չի փոխվել։ Սպառողական վարկավորում Սպառողական վարկերի բարձր աճի տեմպերը պահպանվել են, թեև տարեսկզբի համեմատ նկատվում է որոշակի դանդաղում։ Անշարժ գույքի շուկա Անշարժ գույքի շուկայում նկատվում է ակտիվության աճ և միջին գների զգալի բարձրացում։ Միաժամանակ, տարեսկզբից արագացել են հիպոտեկային վարկերի աճի տեմպերը, իսկ շինարարության ոլորտում պահպանվել է վարկային բարձր ակտիվությունը։ Հիմնական ռիսկեր Վարկավորման բարձր աճի տեմպերի և անշարժ գույքի շուկայի ակտիվացման պայմաններում համակարգային ռիսկերի հնարավոր կուտակումը շարունակում է մնալ ԿԲ ուշադրության կենտրոնում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԲ-ն բարձրացնում է կապիտալի հակացիկլիկ բուֆերը՝ հասցնելով 2.25%-ի․ նոր դրույքաչափը կգործի 2027-ից
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

COP17-ի շրջանակում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության հարցերը
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Հայաստան-ԵՄ օրակարգում են վիզաների ազատականացումն ու տնտեսական բարեփոխումները
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Թուրքիան պողպատի արտադրությամբ 1-ինն է Եվրոպայում
168 Jham / 17 minutes ago

Սևանա լճի պահպանության և էկոհամակարգերի վերականգնման համար հաստատվել է 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ
Aravot / 26 minutes ago

Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության
Aravot / 36 minutes ago

Դեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողով
1in.am / 49 minutes ago